Ընտրական սուբյեկտների համար
Ստորև բերված հարցաթերթը հատկացված է 2014 թվականի ինքնակառավարման ընտրություններին մասնակցող ընտրական սուբյեկտներին: Շահագրգիռ սուբյեկտները հնարավորություն ունեն ուղարկել լրացված հարցաթերթը փոստի հասցեով՝ contact@nimd.ge
Խնդրում ենք պատասխանեք ստորև թվարկած հարցերին: Յուրաքանչյուր պատասխանը չպետք է գերազանցի 250 բառը: Դուք կարող եք չպատասխանել որոշ հարցերի:
Տնտեսություն, բյուջե, զբաղվածություն
- Տնտեսական զարգացում. Ինչպիսի՞ն կլինի Ձեր քաղաքականությունը տեղական ինքնավարություններում տնտեսական զարգացման հասնելու համար: Խնդրում ենք նկարագրեք Ձեր երեք գերակայությունները:
- Տեղական բյուջե. Քանի՞ տոկոսանոց նվազագույն աճ եք պլանավորում տեղական բյուջեներում Ձեր տնտեսական քաղաքականության արդյունքում:
- Բիզնես և ներդրումներ. Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում բիզնես և կոմերցիոն ենթակառույցի բարելավմանը, ներդրումների կատարմանը օժանդակելու համար:
- Քաղաքային զարգացում. Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում քաղաքային զարգացմանը աջակցելու համար:
- Առևտուր և գյուղատնտեսություն. Ի՞նչ քաղաքականություն կվարեք գյուղում ապրողների համար առևտրի և գյուղատնտեսության, տնտեսական հնարավորությունների ավելացման համար:
- Միջազգային առևտուր. Ի՞նչ քաղաքականություն կվարեք միջազգային առևտրական կապերի բարելավման համար:
Ենթակառույց և տրանսպորտ
- Ենթակառույց. Ի՞նչ միջոցառումներ կանցկացնեք երկրում ճանապարհային և բիզնես ենթակառույցի զարգացման և բարելավման համար:
- Հասարակական տրանսպորտ. Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում հասարակական տրանսպորտի համակարգի բարելավման համար:
- Սահմանափակ կարողություններով անձինք. Ի՞նչ միջոցառումներ եք պլանավորում անցկացնել սահմանափակ կարողություններով անձանց հասարակական տարածություններում տեղաշարժի հնարավորությունների բարելավման համար:
- Ճանապարհային երթևեկություն. Ի՞նչ քաղաքականություն եք մտադիր վարել երկրում ճանապարհային երթևեկության բարելավման համար:
Մշակույթ և կրթություն
- Մշակույթ. Ի՞նչ քաղաքականություն կվարեք մշակութային կյանքի բարելավման համար:
- Կրթություն. Ի՞նչ քաղաքականություն կվարեք կրթության որակի բարելավման համար:
Անվտանգություն և հանցագործություն
- Անվտանգություն և հանցագործություն. Ի՞նչ քաղաքականություն կվարեք հանցագործության դեմ և դրա կանխարգելման համար:
Առողջապահություն և սոցիալական քաղաքականություն
- Առաջնային առողջապահություն. Ի՞նչ քաղաքականություն կվարեք առաջնային առողջապահության սպասարկման մատչելիության և որակի բարելավման համար:
- Առողջապահություն. Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում առողջապահության ընդհանուր ցուցիչների բարելավման համար:
- Սոցիալական քաղաքականություն. Ինչպիսի՞ն կլինի Ձեր սոցիալական քաղաքականությունը և ի՞նչ սոցիալական ծրագրերի իրականացման համար կհոգաք:
Էկոլոգիա, ռեկրեացիա և սպորտ
- Բնապահպանություն. Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում էկոլոգիական իրավիճակը բարելավելու և շրջակա միջավայրի աղտոտումը կրճատելու համար:
- Սպորտ. Ի՞նչ քաղաքականություն կվարեք սպորտի և առողջ կենսակերպի զարգացման և մարզական-ռեկրեացիոն ենթակառույցի բարելավման համար:
Այլ հարցեր
- Էկոլոգիա. Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում առողջ սննդամթերքի և խմելու ջրի մատչելիության համար:
- Բնակության (կենցաղային) քաղաքականություն. Ի՞նչ քաղաքականություն կվարեք քաղաքացիներին ավելի լավ բնականության պայմաններ ստեղծելու համար: