Համեմատեք քաղաքական ծրագրերը

Հաճախ առաջադրվող հարցեր

Ինչո՞ւ  ստեղծվեց այս կայք-էջը:
Այս կայք-էջի նպատակն է մի կողմից, հասարակությանը  ծանոթացնել 2014 թվականի ինքնակառարման ընտրություններին մասնակցող ընտրական սուբյեկտների և քաղաքապետի  թեկնածուների մոտեցումներին հասարակության համար կարևոր հարցերին, իսկ  մյուս կողմից խրախուսել  կոնկրետ  գործնական  պլաններին կողմնորոշված, տեղեկացված քաղաքական  բանավեճը:  

Ինչպե՞ս  կարելի է մեր ծրագիրը  տեղադրել ձեր  կայք-էջի վրա:
Ցանկացած գրանցված ընտրական սուբյեկտ կամ քաղաքապետի  թեկնածու, որը  մասնակցում է 2014 թվականի ինքնակառավարման ընտրություններին,  կարող է  տեղադրել իր  ծրագիրը այս կայք-էջի վրա: Դրա համար  լրացված հարցաթերթը  (բեռնեք )  ուղարկեք  հետևյալ  հասցեով. contact@nimd.ge

Ինչո՞ւ  են  որոշ   հարթություններ  ընտրական սուբյեկտի/քաղաքապետի  թեկնածուների  ծրագրերում  դատարկ:
Ընտրական սուբյեկտները/քաղաքապետի  թեկնածուները ունեին  հնարավորություն  չպատասխանելու  որոշ հարցերի:

Ի՞նչ սկզբունքով  ընտրվեցին այն ընտրական սուբյեկտները/քաղաքապետի  թեկնածուները,որոնց  ծրագրերն էլ  տեղադրվեցին կայք-էջի վրա:  
Լրացված հարցաթերթը    կայք-էջին  տեղադրելու համար  կարող էր ուղարկել յուրաքանչյուր գրանցված ընտրական սուբյեկտ/քաղաքապետի թեկնածուն: Այս կայք-էջի ստեղծման մասին  բաց հայտարարվեց  տարբեր  լրատվամիջոցներով, իսկ  հարցաթերթը  ուղարկվեց  բոլոր  գրանցված սուբյեկտներին/քաղաքապետի  թեկնածուներին:

Ի՞նչ սկզբունքի համաձայն է ընտրական սուբյեկտի/քաղաքապետի թեկնածուների  ցուցակը  տեղադրված կայք-էջի վրա:
Միջազգային պրոտոկոլի  ավանդույթի համաձայն, այն  դեպքերում, երբ անհրաժեշտ է  ցուցակում  մտած անձանց  իրավահավասար կարգավիճակը  ընդգծել,  հերթականությունը  սահմանվում է  այբբենական կարգով: Օրինակ, անձնավորությունը, ում ազգանունը սկսվում է «գ» տառով,   ցուցակում  կլինի երրորդ տեղում   և  այսպես  շարունակ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից

Գործընկերներ