Թբիլիսի
Ստորև բերված հարցաթերթը հատկացված է 2014 թվականի ինքնակառավարման ընտրություններին մասնակցող ընտրական սուբյեկտներին: Շահագրգիռ սուբյեկտները հնարավորություն ունեն ուղարկել լրացված հարցաթերթը փոստի հասցեով՝ contact@nimd.ge
Խնդրում ենք պատասխանեք ստորև թվարկած հարցերին: Յուրաքանչյուր պատասխանը չպետք է գերազանցի 250 բառը: Դուք կարող եք չպատասխանել որոշ հարցերի:
Ընդհանուր տեսադաշտ
- Տեսակետ. Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը քաղաքի զարգացման հիմնական գերակայությունների մասին:
Զարգացում և տնտեսություն
- Քաղաքի զարգացում. Ձեր կարծիքով, որո՞նք են Ձեր քաղաքի հիմնական հնարավորությունները/գերակայությունները, որոնք կձգտեք կիրառել քաղաքի տնտեսական և քաղաքային զարգացման հասնելու համար:
- Տնտեսական զարգացում.Խնդրում ենք, համառոտ նկարագրեք քաղաքի երկարաժամկետ տնտեսական զարգացման Ձեր տեսակետը/պլանը (եթե այդպիսինն ունեք)
- Տնտեսական զարգացում. Ձեր կարծիքով, որո՞նք են այն գլխավոր հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են Ձեր քաղաքի տնտեսական զարգացմանը:
- Բյուջե. Որո՞նք են Ձեր բյուջետային գերակայությունները: Խնդրում ենք համառոտ մեկնաբանեք Ձեր բյուջետային քաղաքականությունը:
- Բիզնես և ներդրումներ. Ի՞նչ միջոցառումներ կանցկացնեք քաղաքի բիզնես և կոմերցիոն ենթակառույցի բարելավման, ներդրումների կատարմանընպաստելու համար:
Քաղաքայինզարգացում/քաղաքի նախագծում /բնակարանաշինություն
- Բնակության (կենցաղային)քաղաքականություն.Ի՞նչ միջոցառումներ կանցկացնեք քաղաքացիներին ավելի լավ բնակության պայմաններ ստեղծելու համար:
- Բարեկարգում. Ի՞նչ միջոցառումներ եք պլանավորում անցկացնել քաղաքի փողոցների մաքրությունը բարելավելու համար:
Ենթակառույց և տրանսպորտ
- Հասարակական տրանսպորտ. Ի՞նչ միջոցառումներ եք մտադիր անցկացնել հասարակական տրանսպորտի համակարգի բարելավման համար:
- Ճանապարհային երթևեկություն. Ի՞նչ միջոցառումներ եք մտադիր անցկացնել քաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման համար:
- Սահմանափակ կարողություններով անձինք.Ի՞նչ միջոցառումներ կանցկացնեք սահմանափակ կարողություններով անձանց քաղաքում տեղաշարժի հնարավորությունների բարելավման համար:
Մշակույթ և կրթություն
- Մշակույթ. Ի՞նչ ծրագրեր կիրականացնեք մշակութային կյանքի բարելավման համար:
- Կրթություն. Ձեր իրավասության սահմաններում, ինչպե՞ս կգործեք կրթության մատչելիության և որակի բարելավման նպատակով:
Անվտանգություն և հանցագործություն
- Անվտանգություն և հանցագործություն.Ձեր իրավասության սահմաններում, ի՞նչ միջոցառումներ կանցկացնեք հանցագործության դեմ պայքարի, հանցանքի կանխարգելման համար:
Առողջապահություն և սոցիալական քաղաքականություն
- Սոցիալական քաղաքականություն. Ինչպիսի՞ն կլինի քաղաքում Ձեր սոցիալական քաղաքականությունը և ի՞նչ սոցիալական ծրագրերի իրականացման համար կհոգաք:
- Առողջապահություն. Ի՞նչ միջոցառումներ կիրականացնեք Ձեր քաղաքում առողջապահության ընդհանուր ցուցիչների բարելավման համար:
- Անօթևանների սոցիալական քաղաքականություն. Ի՞նչ միջոցառումներ եք պլանավորում անցկացնել քաղաքում անօթևանների սոցիալական պայմաններըբարելավելու համար:
Էկոլոգիա, ռեկրեացիա և սպորտ
- Էկոլոգիա. Ի՞նչ միջոցառումներ եք մտադիր անցկացնել քաղաքի էկոլոգիական իրավիճակի բարելավման համար:
- Ռեկրեացիա.Ի՞նչ միջոցառումներ կանցկացնեք քաղաքում ռեկրեացիոն գոտիների, զբոսայգիների ընդարձակման և զարգացման համար:
- Սպորտ.Ի՞նչ եք մտադրություններ ունեք սպորտի և առողջ կենսակերպի զարգացման և սոցիալ-ռեկրեացիոն ենթակառույցի բարելավման համար:
Թբիլիսի
- Հետիոտնի տեղաշարժ. Ի՞նչ միջոցառումներ եք պլանավորում քաղաքում անցկացնել հետիոտնի տեղաշարժի անվտանգությունը և հարմարավետությունը բարելավելու համար:
- Ավտոմոբիլային երթևեկություն. Ի՞նչ միջոցառումներ եք պլանավորում անցկացնել քաղաքում ավտոմոբիլային երթևեկության կարգավորման և ճանապարհային խցանների կրճատման նպատակով:
- Անտեր կենդանիներ. Ի՞նչ միջոցառումներ եք մտադիր անցկացնել անտեր կենդանիների հիմնախնդրի կարգավորման համար:
- Անավարտ շինարարություններ. Ի՞նչ միջոցառումներ եք պլանավորում անցկացնելանավարտ շինարարությունների, վթարային շինությունների հիմնախնդիրների կարգավորման համար:
- Քաղաքի արտաքին տեսք.Ի՞նչ միջոցառումներ կանցկացնեք քաղաքի պատմական արտաքին տեսքը պահպանելու համար:
- Թբիլիսիի շրջանցիկ երկաթգիծ. Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը Թբիլիսիի շրջանցիկ երկաթգծի շինարարության հարցին:
- Վակեի զբոսայգու մերձակա շինարարություն. Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը Վակեի զբոսայգու մոտակայքում պլանավորված հյուրանոցի շինարարության հարցին: