ոչխորհրդարանական ընդդիմություն » Բնակության (կենցաղային) քաղաքականություն
Ի՞նչ քաղաքականություն կվարեք քաղաքացիներին ավելի լավ բնականության պայմաններ ստեղծելու համար:
Քաղաքները պետք է զարգանան: Պետք է ավարտվի «ամեն ինչ» քաղաքների կենտրոններում շինարարության պրակտիկան և քաղաքի արվարձանները պետք է դառնան գրավիչ նրանց համար, ովքեր մտադիր են բարելավել բնակության պայմանները: Քաղաքների կենտրոնները պետք է բեռնաթափվեն: Քաղաքների ծայրամասերում պետք է ստեղծվեն ժամանակակից, բարեհարմար թաղամասեր արդարացված ենթակառույցով, մշակույթի և սպորտային-առողջարար օբյեկտներով, մանկական հրապարակներով, զբոսայգիներով, պուրակներով: Այս նպատակով՝
- Կպարզեցվի արվարձանային թաղամասերում չյուրացված տարածքների վրա դեվելոպերային ընկերությունների համար հողակալվածքների գնման կարգը,
- Քաղաքների բյուջեից հատկացված միջոցներով կկատարվի այս թաղամասերի գազիֆիկացում, ջրամատակարարման, դրենաժային համակարգերի և ճանապարհների սարքավորում,
- Դեվելոպերները պարտավոր կլինեն շինարարությունը կատարել ամեն տեսակ պայմաններ ստեղծելու հաշվառումով (պարտեզ, դպրոց, կինոթատրոն, պուրակ, առողջարանային և հանգստյան գոտիներ):








