ոչխորհրդարանական ընդդիմություն » Առողջ սնունդ և ջուր
Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում առողջ սննդամթերքի և խմելու ջրի մատչելիության համար:
Առողջ սննդի հիմնախնդիրը կկարգավորի ընդհանուր առմամբ երկրի օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական օրենսդրության հետ, որի պարտավորությունը մեզ մոտ կառաջանա ասոցիացման պայմանագրի ստորագրման հետ միասին: Այս գործընթացը արդեն ընթանում է երկրում:
Կստեղծվեն քաղաքային կադաստրներ և կիրականացվի մոնիթորինգ ֆիզիկական աղտոտողների (մթնոլորտային արտամղումների, ռադիոակտիվ, էլեկտրոմագնիսական, տատանողական, ինֆրա և ուլտրահնչյունների, աղմուկի) աղբյուրների վրա: Մոնիտորինգի տվյալների հիման վրա կընդունվեն կոնկրետ միջոցներ (տուգանքներ, դատական հայցեր գործունեությունը դադարեցնելու մասին և այլն),
Կխստանա վերահսկողությունը ջրի որակի վրա, վերակուլտիվացված կլինեն քաղաքի բնական ջրամբարները,








