ոչխորհրդարանական ընդդիմություն » Առևտուր և գյուղատնտեսություն
Ի՞նչ քաղաքականություն կվարեք գյուղում ապրողների համար առևտրի և գյուղատնտեսության, տնտեսական հնարավորությունների ավելացման համար:
Մեր ծրագրով նախատեսված «Մեկ ձեռնարկություն մեկ գյուղում» նախագիծը ճիշտ այն բանին կծառայի, որ գյուղում բնակվողների համար ստեղծվեն տնտեսական հնարավորություններ: Ինքնըստինքյան պարզ է, որ այդպիսի ձեռնարկությունների պրոֆիլը որոշում է ագրարային տարածաշրջանների առանձնահատկությունը. Դրանք կլինեն ջերմոցներ, պանրի և գյուղի արտադրության մինի գործարաններ, պահածոյացման և հյութերի, կաղինի վերամշակման ձեռնարկություններ: Համապատասխանաբար, կմեծանան առևտրական և տնտեսական հնարավորություննետրը, կհանվի գյուղատնտեսական արտադրանքի իրացման հիմնախնդիրը:
Բացի դրանից, փուլ առ փուլ պետք է անցնենք հողի տարածքների խոշորացման ուղուն: Սա ավելի հեռավոր հեռանկար է, սակայն դրա հիմքը պետք է դրվի այստեղ ևեթ:








