ոչխորհրդարանական ընդդիմություն » Տնտեսական զարգացում
Քաղաքային զարգացման հիմնական սկզբունքը կլինի ցանկացած քաղաքային բնակավայրի գլխավոր պլանի գոյությունը, որտեղ պաշտպանված կլինեն տարածական տարածման և քաղաքաշինության ժամանակակից չափանիշները: Մենք կհասնենք այն բանին, որ փոփոխվեն հողից օգտվելու և շինարարության չափանիշները, որոնք գործնականում «նեղ տարածքում» փակեցին քաղաքների մեծ մասի բնակության արեալը և գործնականում «ցեղասպանություն» գործեցին Թբիլիսիի և մեծ քաղաքների մի շարք թաղամասերի վ րա:
Քաղաքների զարգացման գլխավոր պլանի գերակայությունները կլինեն.
Պաշտպանված և կանաչապատված տարածությունների, բաց հասարակական տարածությունների զարգացումը, հին քաղաքների արտաքին տեսքի պահպանումը, առավելություն կտրվի հետիոտն քաղաքացիներին և հասարակական տրանսպորտին, կկատարվի ենթակառույցի դրական էֆեկտի ապահովում այն տարածքի համար, որտեղ այն տեղադրված է:
Քաղաքների պատմական և կանաչ գոտիներում կարգելվի շինարարությունը: Երկրի քաղաքները կդառնան «Երեխաների բարեկամ« քաղաքներ, , որտեղ գործնականում բոլոր միկրոթաղամասերը կսարքավորվեն մանկական հրապարակներով, կլինեն կանաչապատված և անվտանգ:
Քաղաքաշինության և շինարարության ոլորտում նախատեսված կլինեն հանրային և մասնավոր շահերի կարգավորումը:
Այս ոլորտում ներդրումների խրախուսման նպատակով.
- Կպարզեցվի քաղաքների արվարձանային թաղամասերում չյուրացված տարածություններում դեվելոպերային ընկերությունների համար հողակալվածքների գնման կարգը,
- Քաղաքների բյուջեներից հատկացված միջոցներով կկատարվի այս թաղամասերի գազիֆիկացում, ջրամատակարարման, դրենաժային համակարգերի և ճանապարհների սարքավորում,
- Դեվելոպերները պարտավոր կլինեն շինարարությունը կատարել ամեն տեսակ պայմաններ ստեղծելու հաշվառումով (պարտեզ, դպրոց, կինոթատրոն, պուրակ, առողջարանային և հանգստյան գոտիներ):








