ոչխորհրդարանական ընդդիմություն » Սպորտ
Ի՞նչ քաղաքականություն կվարեք սպորտի և առողջ կենսակերպի զարգացման և մարզական-ռեկրեացիոն ենթակառույցի բարելավման համար:
Քաղաքներում վերացվեցին այն ավանդական շատ վայրերը, որոնք սպորտի և առողջ կենսակերպի հետ էին ասոցիացվում: Այդ պատճառով անհրաժեշտ է նոր այդպիսի վայրերի ստեղծում: Բացի դրանից, քաղաքների քաղաքապետարանները պետք է վարեն առողջ կենսակերպի քարոզչություն անձնական օրինակով, սոցիալական գովազդների միջոցով: Ինչ վերաբերում է հանգստյան գոտիներին, մենք այդ նպատակով նախատեսել ենք հանգստյան գոտիների, զբոսայգիների և պաշտպանված տարածքների ընդարձակում:








