ոչխորհրդարանական ընդդիմություն » Էկոլոգիա
Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում էկոլոգիական իրավիճակը բարելավելու և շրջակա միջավայրի աղտոտումը կրճատելու համար:
- Կստեղծվեն քաղաքային կադաստրներ խոշոր քաղաքներում և կիրականացվի մոնիթորինգ ֆիզիկական աղտոտողների (մթնոլորտային արտամղումների, ռադիոակտիվ, էլեկտրոմագնիսական, տատանողական, ինֆրա և ուլտրահնչյունների, աղմուկի) աղբյուրների վրա: Մոնիտորինգի տվյալների հիման վրա կընդունվեն կոնկրետ միջոցներ (տուգանքներ, դատական հայցեր գործունեությունը դադարեցնելու մասին և այլն),
- Քաղաքում կավելանան կանաչապատման գոտիները,
- Պահպանվող տարածքների վրա կարգելվի ցանկացած տեսակի շինությունների կառուցումը, որոնք կպահանջեն կանաչ բույսերի հատում, կվերացվեն նաև արդեն գոյություն ունեցող նման օբյեկտները, որոնք անօրեն կանգնեցված կամ կառուցված կլինեն և կխախտեն բնապահպանության ռեժիմը,
- Կխստանա վերահսկողությունը ջրի որակի վրա, վերակուլտիվացված կլինեն քաղաքի բնական ջրամբարները,
- Պինդ կենցաղային մնացորդների վերացումը կկատարվի ոչ թե այրելով և հողի մեջ թաղելով, այլ աղբի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ,
- Կկատարվի կենցաղային մնացորդների դուրսբերման ապահովում ոչ միայն մունիցիպալիտետներից, այլև մերձակա գյուղերից,
- Կոյուղային համակարգերով ապահովման համար մունիցիպալային բյուջեներից կտրվեն համապատասխան հատկացումներ,
- Կբացահայտվեն և կոչնչացվեն անօրինական աղբանոցները,
- Քաղաքակիրթ երկրների քաղաքներում արմատավորված պրակտիկայի նման, փուլ առ փուլ կանցնենք մնացորդների, այսպես կոչված, առանձնացված հավաքման համակարգի արմատավորմանը,
- Կարմատավորվեն էներգամատակարարման և ջերմամատակարարման էկոլոգիապես մաքուր և արդյունավետ տեխնոլոգիաներ,
- Անհատական ջեռուցման և տաք ջրի համակարգերի փոխարեն նորակառույց շենքերում պարտադիր կդառնա ժամանակակից, էկոլոգիապես մաքուր և տնտեսող կաթսաների մոնտաժը: Սպառողի տաք ջրի և ջերմային էներգիայի հաշվարկի համար կստեղծվի անհատական համակարգ, ինչը կբացառի հարևանների միջև սպասվող անհասկանալիությունները:








