ոչխորհրդարանական ընդդիմություն » Առողջապահություն
Ի՞նչ քաղաքականություն կվարեք երկրում առողջապահության ընդհանուր ցուցիչների բարելավման համար:
Համընդհամուր առողջապահության ծրագրի ընդունումը, չնայած նրա բազում թերություններին, հանեց հիմնախնդիրների մի մասը: Թերևս անհետաձգելի վիրահատությունները չեն ֆինանսավորվում լրիվությամբ և ընտանիքները դժվարանում են համաֆինանսավորում իրականացնել: Մեր կարծիքով, բյուջեներում պետք է առանձնացվեն համապատասխան միջոցներ այն բանի համար, որ անչափահասների ծանր վիրահատությունները ֆինանսավորվեն քաղաքապետարանների և մունիցիպալիտետների բյուջեներից, այդ թվում արտասահմանում անցկացվելիք վիրահատությունները:
Նաև պլանավորում ենք կենսաթոշակառուներին անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելու համար մտցնել հատուկ վաուչերներ:








