ոչխորհրդարանական ընդդիմություն » Սոցիալական քաղաքականություն
Ինչպիսի՞ն կլինի Ձեր սոցիալական քաղաքականությունը և ի՞նչ սոցիալական ծրագրերի իրականացման համար կհոգաք:
- Մենք կհասնենք նրան, որ աշխատավարձը չի լինի ապրուստի նվազագույնից պակաս,
- Կփոխվի մոտեցումը նվազագույն կենսաթոշակի սահմանման կարգին և այն կնշանակվի ստաժի և վաստակի համաձայն,
- Կշարունակվի բյուջեից գումարների հատկացումը անօթևան մնացած և անապաստան ծերերին, այսպես կոչված «աոցիալական տների» շինարարությունը,
- Կստեղծվեն մունիցիպալային բնակարանային հիմնադրամներ, որոնք ժամանակավոր բնակարաններ կհատկացնեն տարբեր պատճառներով անօթևան մնացած ընտանիքներին,
- Քաղաքում կստեղծվի «անպատնեշ միջավայր» ՍԿ անձանց տեղաշարժի համար,
- Կավելանա անչափահասների ծանր վիրահատությունների համաֆինանսավորումը, այդ թվում՝ արտասահմանում,
- Շնորհալի ուսանողների ուսումը մունիցիպալային հիմնադրամների միջոցով կֆինանսավորվի լրիվությամբ (100%);
- Ինքնակառավարումները կֆինանսավորեն բազմազավակ ընտանիքները:








