ոչխորհրդարանական ընդդիմություն » Կրթություն
Մենք գտնում ենք, որ կրթության նախարարությունը պետք է որոշի կրթության քաղաքականությունը, իսկ դպրոցի կառավարումը պետք է լինի տեղական իշխանության գերակայությունը: Տեղական իշխանությունը պետք է նշանակի տնօրենին, որոշի քանի դպրոց և ինչ թեքումով պետք է լինի տարածաշրջանում կամ շրջանում, ինչ թեքումով մասնագիտական ուսումնարաններ են պահանջվում և քանիսը և այլն: Միևնույն ժամանակ, մենք գտնում ենք, որ տեղական ինքնակառավարումներին պետք է տրվի հնարավորություն սեփական բյուջեներից ֆինանսավորեն իրենց մունիցիպալիտետներում ապրող ուսանողների ուսման վճարը և ապահովեն նրանց աշխատանքի տեղավորումը մունիցիպալիտետներում: Համապատասխանաբար, դրանք պետք է լինեն այն մասնագիտության ուսանողներ, որոնց կարիքը, տեղական իշխանության կարծիքով, ունեն մունիցիպալիտետները և քաղաքները:








