ոչխորհրդարանական ընդդիմություն » Տնտեսական զարգացում
Մեր գերակայություններից մեկը կլինի մանր ֆերմերին աջակցությունը: Վերջնական նպատակն է մանր ֆերմերին տնամերձ հողամասից ստացած եկամտից բացի ստեղծել նաև հավելյալ եկամուտ:
Այս նպատակով կիրականացնենք նախաձեռնություն «Մեկ ձեռնարկություն մեկ գյուղում» և դրա համար կստեղծենք արտոնությունների արդյունավետ մեխանիզմներ.
- Գյուղում արտադրություն աշխատեցնել ցանկացողներին հողը կտրվի անվճար,
- Հաղորդակցությունները՝ ջուր, էլեկտրաէներգիա, գազ կհասցվեն մինչև տեղերը,
Երկրորդ ուղղությունը կլինի փոքր և միջին բիզնեսին աջակցությունը: Այս նպատակով կստեղծենք փոքր բիզնեսի զարգացման հիմնադրամ, որը բիզնես սկսել և զարգացնել բոլոր ցանկացողներին, և ոչ միայն խոշոր բիզնեսմեններին, կտա արտոնյալ, տարեկան 4-6-%-անոց երկարաժամկետ վարկ,
Երրորդ ուղղությունը կլինի միկրոբիզնեսով զբաղված մարդկանց, այսպես կոչված «անհատ ձեռներեցների» խրախուսումը: Նրանք կգանձվեն հաստատուն հարկով և նրանց համար կհեշտանա հարկային մարմինների հետ հարաբերությունը:








