Համեմատեք քաղաքական ծրագրերը

Քաղաքապետի թեկնածու » Թբիլիսի » Կախա Կուկավա

Կախա Կուկավա

Քաղաքական կուսակցություն:

ոչխորհրդարանական ընդդիմություն

Ծննդյան ամսաթիվ/Ծննդավայր

1976-07-12, Թբիլիսի

Կրթություն

Կախա Կուկավան ավարտել է թիվ 171 միջնակարգ դպրոցը, այնուհետև Թբիլիսի Վանո Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (գերազանց):

Աշխատանքային փորձ

1997-1999 թվականներին աշխատել է Վրաստանի արդարադատության խորհրդում՝ խորհրդական, այնուհետև՝ սեկտորի պետ: 1999-2001 թվականներին՝ Վրաստանի պետական պահակախմբի հատուկ ծառայության պետի օգնական, բաժնի պետի տեղակալ, վարչության պետի տեղակալ: 2001 թվականից, պետական ծառայությունից պաշտոնաթողությունից հետո, զբաղվում է փաստաբանական պրակտիկայով: 2004 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի անդամ: Գործնականում, ընտրվելուն պես, ի նշան Սաակաշվիլու քաղաքականության դեմ բողոքի, թողեց խորհրդարանային մեծամասնությունը (նույն ժամանակաշրջանում գործունեությունը դադարեցրեց նաև նրա իրավաբանական ֆիրման): 2004-2008 թվականներին Կախա Կուկավան եղել է ոչ մեկ օրենսդրական նախաձեռնության հեղինակ, այդ թվում, Գիրգվլիանիի հանձնաժողովի մասին, լուստրացիայի օրինագծի, Շևարդնաձեի ժամանակաշրջանում բռնադատվածների վերականգնման մասին (այս վերջինը ընդունվեց խորհրդարանի կողմից): 2007 թվականի աշնանը ընտրվել է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր (բազմակուսակցական) ֆրակցիայի, «Ժողովրդավարական ճակատի» նախագահ: 2010 թվականին ընտրվել է Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամ, որտեղ պարբերաբար (պարբերական փոփոխման հիման վրա) կատարել է ֆրակցիայի նախագահի պարտականություններ: 2010 թվականին համախոհների հետ միասին հիմնադրել է «Ազատ Վրաստան» ձախ կողմնորոշված քաղաքական կուսակցությունը: Կուսակցության առաջին համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ: 2013 թվականին միջանկյալ ընտրություններում քվեարկել է քաղաք Թբիլիսիի Նաձալադևի շրջանի մեծամասնական մարզում և ստացել ընտրողների 17,5 %, գրավել է երկրոդ տեղը:

Ընտանեկան իրավիճակ

Ունի ամուսին՝ Թեա Օքրոպիրիձեն և զավակներ՝ Նինոն (7 տարեկան) և Նիկոլոզը (5 տարեկան):

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից