Քաղաքապետի թեկնածու » Թբիլիսի » Ասմաթ Տղաբլաձե
Ասմաթ Տղաբլաձե
Քաղաքական կուսակցություն:
Վրաստանի լեյբորիստական կուսակցությունԾննդյան ամսաթիվ/Ծննդավայր
1949-02-25, Դուշեթի
Կրթություն
1955-1965 թվականներին սովորել է Դուշեթի շրջանային միջնակարգ դպրոցում, զուգահեռաբար ավարտել է Թբիլիսիի առաջին երաժշտական ուսումնարանը, դաշնամուրի ուսուցչի թեքումով: 1970 թվականին գերազանց ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը՝ կինոյի և թատրոնի դերասանի մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձ
1970 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է Մարջանիշվիլու անվան պետական ակադեմիական թատրոնում: 1998 թվականից ծավալել է բիզնես գործունեություն: Միևնույն ժամանակ նկարահանվում է տարբեր ֆիլմերում և գովազդային տեսաերիզներում: 2004 թվականին հիմնադրել է մարդու սոցիալական իրավունքների պաշտպան «Թեմիդա» ոչկառավարական կազմակերպությունը: 2001 թվականին մասնակցել է խորհրդարանային ընտրություններին, եղել է Վակեի մեծամասնական թեկնածու: Մասնակցել է սոցիալական հարցերով անցկացված բողոքի գործողություններին, պաշտպանել է աշխատանքից ազատված գործընկերների իրավունքները:
Ընտանեկան իրավիճակ
Ունի մեկ զավակ, փեսա և թոռ:








