Քաղաքապետի թեկնածու » Թբիլիսի » Դիմիտրի Լորթքիփանիձե
Դիմիտրի Լորթքիփանիձե
Քաղաքական կուսակցություն:
Նինո Բուրջանաձե – միասնական ընդդիմությունԾննդյան ամսաթիվ/Ծննդավայր
1967-10-10, Թբիլիսի
Կրթություն
Դիմիտրի Լորթքիփանիձեն 1984 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 60 միջնակարգ դպրոցը, զուգահեռաբար՝ կոնսերվատորիային կից գործող էքսպերիմենտալ երաժշտական տասնամյակը (դաշնամուրային դասարան): 1985-1992 թվականներին սովորել է Վրաստանի տեխնիկական համալսարանի հիդրոտեխնիկայի ֆակուլտետում: 1993-1998 թվականներին՝ Թբիլիսիի հումանիտար-տնտեսագիտական ինստիտուտում՝ իրավագիտության մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձ
1989 թվականից Վրաստանի Կանաչների շարժման անդամ է: 1992-1998 թվականներին աշխատել է Վրաստանի լրատվական-հետախուզական ծառայության կադրերի վարչության տեսուչ, միևնույն ժամանակ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության Աբխազիայի ՆԳՆ շտաբի ավագ մասնագետ: 1999 թվականին եղել է Վրաստանի քաղաքացիների միության Սաբուրթալոյի շրջանային կազմակերպության նախագահ, 2000-2001 թվականներին՝ Պ/Ջ «Սաքգազ»-ի միավորված արհմությունների փոխնախագահ, Թբիլիսիի «Ջերմաէլեկտրոցենտրալ»-ի գլխավոր տնօրենի խորհրդական: 2002-2006 թվականներին եղել է Վրաստանի փաստաբանների կոլեգիայի Վակեի շրջանի դատապաշտպանության փաստաբան: Թբիլիսիի պետական համալսարանի ազգային ռազմավարության հետազոտական կենտրոնի գիտաշխատող: 2006 թվականից մինչև օրս՝ Վրաստանի փաստաբանների միության անդամ է: 2006 թվականից «Վրաստանի ուղի» քաղաքական միավորման հիմնադիր և քաղաքական խորհրդի նախագահ: 2008 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի անդամ (միավորված ընդդիմություն): 2009-2012 թվականներին եղել է Վրաստանի ժողովրդական պաշտպանի թեկնածու: Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի փոխնախագահ, Բնապահպանության և բնական ռեսուրսների կոմիտեի փոխնախագահ, «Միասնություն հանուն արդարության» անկախ ֆրակցիայի նախագահ, ԵԱՀԿ խորհրդարանային վեհաժողովի պատվիրակության անդամ, Պորտուգալիայի խորհրդարանին կից Բարեկամության խմբի նախագահ, Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված ագրեսիայի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի անդամ, Պայմանական ժամկետից շուտ ազատագրման մշտական գործող հանձնաժողովի անդամ, Վերահսկիչ պալատի գործունեության ուսումնասիրման հանձնաժողովի անդամ, Պետական սահմանադրական հանձնաժողովի անդամ, «Արժեքների ինստիտուտ» ոչկառավարական կազմակերպության խորհրդատվական խորհրդի անդամ:
Ընտանեկան իրավիճակ
Ունի ամուսին, Խաթունա Կեկելիան և 8 զավակ. Նիկոլոզը՝ 23 տարեկան, Լաշան՝ 22 տարեկան, Թաթիան՝ 20 տարեկան, Էլենեն՝ 19 տարեկան, Գիորգին՝ 14 տարեկան, Մարիամը՝ 12 տարեկան, Լուկան՝ 7 տարեկան և Անդրիան՝ 8 ամսեկան:








