Համեմատեք քաղաքական ծրագրերը

Քաղաքապետի թեկնածու » Թբիլիսի » Դավիթ Նարմանիա

Դավիթ Նարմանիա

Քաղաքական կուսակցություն:

Կոալիցիա Վրացական երազանք

Ծննդյան ամսաթիվ/Ծննդավայր

1979-07-03, Զուգդիդի

Կրթություն

1996-2002 թվականներին սովորել է Վանո Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի մենեջմենտի և միկրոէկոնոմիկայի ֆակուլտետում: 2000 թվականին շնորհվել է տնտեսագետի բակալավրի և 2002 թվականին՝ տնտեսագետի մագիստրի ասստիճան: 26 տարեկան տարիքում պաշտպանել է ատենախոսություն և շնորհվել է տնտեսագիտության ակադեմիական դոկտորի աստիճան: Եղել է Ջորջ Շուլցի անվան կրթաթոշակառու: 2007-2008 և 2011-2012 թվականներին Գերմանիայի ակադեմիական փոխանակումների ծառայության (DAAD) ծրագրով գիտական ստաժավորում է անցել Պոտսդամի համալսարանի ֆինանսական գիտությունների ամբիոնում:

Աշխատանքային փորձ

2012-2014 թվականներին եղել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառույցի նախարար, Վրաստանի կառավարության անդամ: 2009-2012 թվականներին աշխատել է «Կովկասի տնտեսական և սոցիալական հետազոտական ինստիտուտի», CIESR-ի գործադիր տնօրեն: 2008-2009 թվականներին՝ «Խորհրդատվական-անալիտիկ վարժանք - կենտրոնի» հետազոտական բաժնի պետ: 2000-2007 թվականներին եղել է «Վրաստանի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիայի» վարչության նախագահ, 2005-2006 թվականներին՝ «Սեփականաշնորհված ձեռնարկությունների վերակազմակերպման և մենեջմենտի օգնության կենտրոնի», CERMA-ի ավագ բիզնես-խորհրդական: 2005-2006 թվականներին աշխատել է «Վրաստանի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիայի» վարչության փոխնախագահ, 2004-2005 թվականներին՝ «Բիզնես-կոնսալտինգի խումբ» ընկերության գլխավոր տնօրեն: 2003-2004 թվականներին եղել է «Հասարակական զարգացման ինստիտուտի» հարկային-բյուջետային ծրագրի համակարգող, 2001-2003 թվականներին՝ «Վրաստանի հարկային եկամուտների և ֆինանսների նախարարությունների» ավագ մասնագետ և նախարարության խորհրդակցական մարմնի քարտուղար, 1999-2001 թվականներին՝ «Վրաստանի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիայի» տնտեսական կրթության ծրագրի համակարգող: 2005 թվականից մինչև օրս գործունեություն է ծավալում Վ. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանում: Ներկայումս մենեջմենտի և վարչարարության ամբիոնի վարիչն է, լրիվ պրոֆեսոր: Նրա գիտա-մանկավարժական աշխատանքը կապված է նաև հասարակական գործերի ինստիտուտի GIPA) և վրաց-ամերիկյան համալսարանի (GAU) հետ: Նրա հեղինակությամբ հրատարակվել է 24 գիտական և հանրաճանաչ աշխատություն, հանդիսանում է 34 գիտական աշխատության, նաև 2 ձեռնարկի համահեղինակ: Նրա ղեկավարությամբ 2005-2006 թվականներին պատրաստվել է ք. Թբիլիսիի ծրագրային բյուջեի մեթոդոլոգիան, ունեցվածքային և ֆինանսական վարչարարության մոդելը, տեղական ինքնակառավարման օրենսդրությունը: Նախարար աշխատելու ժամանակաշրջանում, հիմք դրեց ինքնակառավարման բարեփոխմանը, տարածաշրջանային զարգացման պլանավորմանը և իրականացվեցին ծավալային ենթակառուցային նախագծեր: Տիրապետում է գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Ընտանեկան իրավիճակ

Ունի ամուսին և երկու զավակ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից